HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բիշքեկի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին թողել է կալանքի տակ

Բիշքեկի դատարանը ուրբաթ օրը՝ ապրիլի 2-ին երկու ամսով երկարացրել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի խափանման միջոց կալանքը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Այդպիսով, Աթամբաևը կալանքի տակ կմնա մինչև հունիսի 7-ը։ 

2020 թվականի հունիսին Աթամբաևը, որը գլխավորում էր Ղրղըզստանը 2011-2017 թվականներին, մեղավոր էր ճանաչվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման գործով կոռուպցիայի մեջ և դատապարտվել 11 տարի և 2 ամիս ազատազրկման։ Ղրղզստանի պատիժների իրականացման պետական ծառայության ղեկավար Կալըբեկ Կաչկընալիևը նույն գործով դատապարտվել էր 2 տարի ազատազրկման։ Դատարանը որոշել էր նաև բռնագրավել Աթամբաևի ունեցվածքը և զրկել նրան պետական կոչումներից ու պարգևներից։

2020 թվականի նոյեմբերի վերջին Ղրղզստանի բարձրագույն դատարանը չեղարկել էր Աթամբաևի դատավճիռը և վերանայման ուղարկել Բիշքեկի դատարան։ 2021 թվականի հունվարի 4-ին, առողջության վատթարացման պատճառով, Աթամբաևը տեղափոխվել էր կալանավորների հիվանդանոց-քրեակատարողական հիմնարկ։

Լուսանկարը՝ Alexei Nikolsky//TACC

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter