HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ

Ապրիլի 2-ին Մոսկվայում գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում փոխայցելությունների և շփումների դինամիկայի զարգացման միջոցով: 

ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև մշակութային ծրագրերի իրականացման հարցը: 

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ 

ԱԳ նախարարներ Այվազյանը և Կազակբաևը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter