HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: 

Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվել են առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները: 

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: 

Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդատվությունների երկամյա ծրագիրը», - նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter