HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձին վերանորոգում Նորքի տուն ինտերնատում

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Երեւանի Նորքի տուն ինտերնատի «Ա» մասնաշենքի III եւ IV հարկերի ամբողջական վերանորոգումը, ներառյալ աստիճանավանդակի վերանորոգումն ու դռների, լուսամուտների, մանրահատակի փոխարինումը:

Նորացվել են նաեւ էլեկտրական, ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը: Վերանորոգման Ֆինանսավորումն իրականացրել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը:

Նորքի տուն ինտերնատը 1989-1990թթ. կառույց է: Առանձին վերանորոգման աշխատանքներն ուղղված են հաստատության համընդհանուր արդիականացմանը: Այսօր տուն-ինտերնատի 2 քառահարկ մասնաշենքերում բնակվում է 65-ից բարձր 230 տարեց, որից 130-ը` կին եւ 100-ը` տղամարդ: Տնօրեն Արթուր Մելքոնյանի փոխանցմամբ` վերջերս ամուսնացած երկու զույգերին սենյակներ են տրամադրվել վերանորոգված հարկաբաժիններում:

Տարեցների համար կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ: Մարտի 10-ին ինտերնատի շուրջ 60 բնակիչ Ա. Բաբաջանյանի համերգասրահում մասնակցել է Կարինե Մկրտչյանի «Կանայք չեն ծերանում» գրքի շնորհանդեսին, որը եզրափակվել է համերգային ծրագրով: 

Իսկ փետրվար ամսին տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել է 78 տարեցների աչքերի անվճար ստուգում Հ. Մալայանի ակնաբուժության կենտրոնում: Արդյունքում տեսողության խնդիրներ ունեցող 49 տարեցներ օրերս կապահովվեն համապատասխան ակնոցներով:

Նորոգ հարկաբաժիններն ու տնօրինության միջոցներով վերանորոգված ճաշարանն ու ժամանցի սրահն առավել բարենպաստ պայմաններ են ստեղծել մեծահասակների բնակության եւ հանգստի համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter