HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը Ս. Գայանե վանքում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթվա երեկոյան, Ս. Գայանե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության ետ կապերի բաժինը։

Արարողությունը հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ և ուխտավորներ:

Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագից հետո Հանրապետության նախագահը հայրապետական նստավայրում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված տնօրհնեքի կարգին:

Հանրապետության նախագահը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորել է Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռի միաբաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter