HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Ապրիլի 4-ին, ժամը 14։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Արտակարգ իրավաճիկաների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին բախվել են «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ.), «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1963 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Թ․ Հ․-ն (ծնված 1991 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ։

Ա․ Հ․-ն (ծնված 1963 թ․) գիտակցության չգալով՝ մահացել է․ բժիշկները մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter