HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2021 թ. որևէ կազմակերպություն հանրակրթական դպրոցի տնօրենի հավակնորդներին վերապատրաստելու երաշխավորություն չի ստացել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին օրերին հանրակրթական ուսումնական տարբեր հաստատություններից և քաղաքացիներից ստանում է ահազանգեր և հարցումներ` հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ:

Այս առնչությամբ նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են ԿԳՄՍ նախարարության կողմից: Այդ նպատակով նախապես` ընտրության անցկացման օրվանից ոչ շուտ, քան 30 օր առաջ նախարարության կայքում հրապարակվում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին հայտարարություն, որի մասին իրազեկումը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցներով:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում է վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորված կազմակերպությունների ցանկը, որը ևս հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում: Այնուհետև ընտրված կազմակերպությունները իրականացնում են հավակնորդների վեապատրաստում` ըստ նախարարի հրամանով հաստատված հարցաշարի:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ և համապատասխան հայտերի ընդունելություն դեռևս չի հայտարարել: Հետևաբար, որևէ կազմակերպություն այս պահին նախարարության կողմից երաշխավորված չէ իրականացնելու հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման վերապատրաստում: Ուստի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց նախարարությունը հորդորում է լինել զգոն և սպասել պաշտոնական հայտարարությանը և նախարարի հրամանով հաստատված կազմակերպությունների ցանկի հրապարակմանը:

Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ մշակվում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների նոր հարցաշարը` պայմանավորված նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով: Նոր հարցաշարի մշակումն այժմ ավարտական փուլում է գտնվում: Առաջիկայում՝ հարցաշարի հաստատումից հետո,  կհայտարարվի վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման մրցույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter