HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում նախընտրական պաստառները կփակցվեն նախատեսված գրատախտակների վրա

Երևանի քաղաքապետաևրանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախընտրական շրջանում անվճար արտաքին գովազդի կանոնակարգված պայմաններն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի քարոզչության հավասար պայմաններ ապահովելու՝ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջը բավարարելու համար Երևանի քաղաքապետարանը անվճար գովազդի 825 գրատախտակներ է փակցրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, 264 վայրերում: Ընտրված են հատկապես այն տարածքները, որոնք տարիների ընթացքում նախընտրական պաստառներ փակցնելու քրոնիկ վայրեր են դարձել: Նման մոտեցում կիրառվում է առաջին անգամ»,- պարզաբանել է Արազ Բաղդասարյանը: 

Քաղաքական անվճար գովազդի գրատախտակները ստանդարտ չափսեր ունեն, և օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքը պահպանելու նպատակող սահմանվել են նաև պաստառների չափսերն ու քանակը՝ մեկ գրատախտաի վրա:

Մինչև 3 գրատախտակ ծավալի վայրերում յուրաքանրյուր քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, կարող է փակցնել A3 չափի մեկ պաստառ, և նույն վայրում 3-ից ավելի գրատախտակի առկայության դեպքում՝ A3 չափի երկու պաստառ: Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն ընդգծել է, որ պայմաններին չհամապատասխանող պաստառները  գրատախտակներից հեռացվելու են, ինչին աջակցելու է նաև ոստիկանությունը:   

Ինչ վերաբերում է շենք-շինությունների վրա փակցվող գովազդներին, ապա անհրաժեշտ է ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր համաձայնությունը: Եթե շինությունն ունի մեկ սեփականատեր, անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը հաստատող փաստաթուղթ, իսկ բազմաբնակարան շենքերի պարագայում՝ համատիրության համանաձայնությունը, որը տրվում է շենքի բնակիչների 2/3-ի գրավոր համաձայնության՝ ստորագրությունների առկայության դեպքում:

Այնուհետ գովազդատուն, տվյալ դեպքում քաղաքական կազմակերպությունը, պետք է պայմանագիր կնքի համատիրության հետ՝ համատիրության սահմանած սակագներով, ինչպես սովորական գովազդի դեպքում: Ի դեպ, շենքը որպես գովազդային տարածք է հանդիսանում, եթե ճարտարապետական կամ ֆունկցիոնալ այլ տեսանկյունից անթույլատրելի չէ:

Այս տարի, ևս առաջին անգամ, ընտրական տեղամասերը նույնպես նույնանման ցուցանակներ կունենան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter