
«Հայփոստը» ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն է հիմնում
«Հայփոստ»-ը հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն:ՓԲԸ Նման որոշում է ընդունել ընկերության դիտորդ խորհուրդը։ Ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերությունը կկոչվի «Հայփոստ էյր»:
Ըստ «Հայփոստ»-ի հանրային կապերի բաժնի՝ նախատեսվում է, որ «Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ: «Հայփոստ էյր»-ը կիրականացնի ինչպես փոստի փոխադրում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով:
««Հայփոստ» ընկերությունը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի հնգամյա զարգացման ծրագրերից մեկը «Հայփոստ էյր» դուստր ընկերության հիմնումն է: Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: Նախատեսում ենք նաև «Հայփոստ էյր»-ում ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ»,- նշել է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Մեկնաբանել