HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունում քննարկել են COVID-19-ի պատվաստման գործընթացը

Մարզային բժշկական կենտրոնների տնօրեններն առողջապահության նախարարությունում այսօր՝ ապրիլի 5-ին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպման առիթը COVID-19-ն է, պատվաստանյութերն ու պատվաստման բուն գործընթացը:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Անահիտ Ավանեսյանը մարզային բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ խոսել է կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակի մասին:

Հանդիպմանը մասնագետները քննարկել են պատվաստանյութերի վերաբերյալ առկա հարցերը, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել հնարավոր լուծման ուղիները:

Քննարկման ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը պատվաստանյութերի վերաբերյալ զեկույցի շրջանակներում ներկայացրել է առաջիկա անելիքները:

Հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մրցավազք է, մասնագետները կարևորել են մի քանի պատվաստանյութերի առկայության ապահովումը, միանշանակ, զգուշորեն մոտենալով պատվաստանյութերի ընտրությանը` վարելով ճկուն և հավասարակշռված ռազմավարություն:

«Այսօր առաջնային խնդիր է պատվաստման գործընթացը հնարավորինս արագ սկսելու, քանի որ բախվել ենք երրորդ ալիքին: Ուստի բուժհիմնարկները` որպես շփման առաջնային օղակ, պետք է հանրությանն իրազեկեն պատվաստանյութերի հետ կապված ամբողջական և հավաստի տեղեկատվությունը: Սա է ճանապարհը բնականոն կյանքին վերադառնալու` թոթափելով առողջապահական համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը: Հարկ է նշել, որ պետք է դրսևորել հավասարակշռված մոտեցում` չգերագնահատելով և չթերագնահատելով ռիսկերը, հիմնվել գիտական մոտեցումների վրա և մեր քաղաքականությունը հենց դրա վրա կառուցել», -ասել է Անահիտ Ավանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter