
Մոտ 15 000 դիմում-բողոք և նախաձեռնություններ. 2020թ-ին ՄԻՊ ծանրաբեռնվածությունն ավելացել է
2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14.780: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744:
2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով, դառնալով՝ 13.140 դիմում-բողոք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել