
Արմեն Սարգսյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահին
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել