HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ  ս.թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատարստման հետ կապված հարցեր:

Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների և զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter