
Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Վարչապետի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանն ազատվել է նախորդ պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը Ք. Գրիգորյանը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 3-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել