HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշային աղյուսակը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ինչպես նախորդ տարի, առաջին հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը 113 միլիարդ դոլարից հասել է 177 միլիարդի։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Tesla-ի ղեկավար և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն է։ Մեկ տարի առաջ նա նույն վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 31-րդ հորիզոնականը, իսկ նրա կարողությունը գնահատվում էր 24,6 միլիարդ դոլար։ Ներկայում այն հասել է 151 միլիարդի։

Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում Louis Vuitton Moet Hennessy-ի նախագահ Բերնար Արնոն է, որի կարողությունը կազմում է 150 միլիարդ եվրո։ Մեկ տարի առաջ Արնոն չորրորդ հորիզոնականում էր, իսկ նրա կարողությունը Forbes-ը գնահատել էր 76 միլիարդ դոլար։

Հայտնի գործարար Ուորեն Բաֆեթը, 20 տարվա մեջ առաջին անգամ, չի հայտնվել առաջին հնգյակում։ Չնայած նրա կարողությունը 67,5 միլիարդ դոլարից հասել է 96 միլիարդի, Բաֆեթը զբաղեցրել է վարկանիշի վեցերորդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակի մասնակիցների ընդհանուր կարողությունը աճել է ռեկորդային 8 տրիլիոն դոլարով՝ հասնելով 13,1 տրիլիոնի։

Վարկանիշային աղյուսակի մասնակիցների կարողությունը գնահատելու համար հիմք են հանդիսացել 2021 թվականի մարտի 5-ի դրությամբ նրանց պատկանող բաժնետոմսերի գնանշումները։

Իլյուստրացիան՝ Forbes-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter