HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անկարայում կայացել են ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակով բանակցություններ

Թուրքիայի իշխանությունները հաստատել են իրենց պատրաստակամությունը Եվրամիության հետ վերսկսելու կառուցողական գործընկերություն բոլոր այն ուղղություններով, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպումից հետո։

«Թուրքիան ցույց տվեց ԵՄ-ի հետ կառուցողական երկխոսության և գործընկերության ձգտումը»,- հայտարարել է ֆոն դեր Լյայենը։ Նա ընդգծել է, որ առաջիկայում Եվրահանձնաժողովը կներկայացնի տնտեսության, ահաբեկչության դեմ պայքարի, առողջապահության, կլիմայի, միգրացիայի և վիզային հարցերի ոլորտներում համագործակցության զարգացման առաջարկություններ։ Բոլոր այդ ուղղություններում Անկարան և Բրյուսելը մտադիր են սկսել բարձր մակարդակի քաղաքական բանակցություններ։ «Մենք հույս ունենք, որ Թուրքիան կօգտվի այս հնարավորությունների պատուհանից»,- իր հերթին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը ֆոն դեր Լյայենի հետ գտնվում է Անկարայում։

Միևնույն ժամանակ եվրոպական առաջնորդները Թուրքիայից պահանջել են կատարել մարդու իրավունքների ոլորտում այդ երկրի բոլոր պարտավորությունները։ Մասնավորապես, նրանք կոչ են արել Անկարային «վերանայել իր որոշումը Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու վերաբերյալ»։

Այնուամենայնիվ, Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընդգծել են, որ Եվրամիությունն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն արտաքին քաղաքականության ոլորտում։ Նրանք պնդել են, որ օտարերկրյա բոլոր զինվորականները, այդ թվում թուրք վարձկանները, առաջիկայում պետք է լքեն Լիբիան։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter