
Արմեն Սարգսյանն ընդունել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գագիկ Ջհանգիրյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել