HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 տարվա ազատազրկում. ներկայացել է որպես բարեգործ ու գումարներ հափշտակել

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ս. Գրիգորյանը 2011թ. մայիսի 28-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումներով խաբեությամբ ստացել և հափշտակել է զգալի և խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես, քաղաքացիներին և ՀՀ տարբեր գյուղական համայնքների ղեկավարներին Ս. Գրիգորյանը խաբեությամբ ներկայացել է որպես հայ-ռուսական, հայ-ամերիկյան կամ հայ-կանադական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ երկու դեպքով էլ՝ որպես «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների աշխատակից, բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու, հեռուստաընկերությունների անունից օգնություն տալու կեղծ խոստումներով չարաշահել է նրանց վստահությունը և հափշտակել տարբեր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը, վերոհիշյալ անձանց վստահությունը չարաշահելով, կանխավճար մուծելու, մանր չունենալու և այլ պատրվակներով տարբեր օրերին խաբեությամբ հափշտակել է 9 դեպքով զգալի, 2 դեպքով խոշոր չափերի գումարներ, իսկ 2 դեպքով էլ փորձել է խարդախությամբ հափշտակել զգալի և խոշոր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ:

Երևան քաղաքի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. ապրիլի 3-ի դատավճռով Ս. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter