
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:
«Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- հայտնում է Մանե Գևորգյանը։
Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել