
11 735 զանգ՝ 2020 թվականին. կրկնակի աճել է ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը
2020 թվականին՝ նախորդ տարիների համեմատ, կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերի թիվը՝ կազմելով 11.735 զանգ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Համեմատության համար՝ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ:
Լուսանկարում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել