HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարություն։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter