
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 7-ին իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Այս մասին ասվում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 6-ին, Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքները ևս անարդյուն էին եղել։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ ապրիլի 8-ին Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:
Մեկնաբանել