HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում բացվել է ռադիոգինեկոլոգիական բաժանմունք

Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր Ռադիոգինեկոլոգիական բաժանմունք է բացվել։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Բաժանմունքի բացման արարողությանը ներկա են եղել  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոլորտի ներկայացուցիչներ: Բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ, իսկ նման բուժման ցուցում, ըստ առողջապահության նախարարության, Հայաստանում ունի օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը։

Բուժումը երկարատև է, երբեմն՝ ծանր. բաժանմունքում կանանց համար ստեղծել են առավել հարմարավետ պայմաններ։ Ինչպես նշված է հաղորդագրությունում, գերժամանակակից BEBIG SAGINOVA 3D բրախիթերապևտիկ սարքը, որը կգործարկվի առաջիկայում, թույլ կտա էլ ավելի բարձրացնել բուժման արդյունավետությունը։

Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքից հետո հյուրերը շրջել են ևս երկու` մամոլոգիական և ոսկրային ուռուցքաբանության հիմնանորոգված բաժանմունքներում:

Մամոլոգիական բաժանմունքը եղել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջին մասնագիտացված բաժանմունքը Հայաստանում։ Այստեղ բուժվող կրծքագեղձի քաղցկեղով կանանց 5 տարվա ապրելիության ցուցանիշը բարձր է Հայաստանի միջին ցուցանիշից։

Իսկ ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքն այսօր նաև անվանակոչվեց իր հիմնադրի՝ Սերգեյ Սեինյանի անունով։ Բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի արթրոսկոպիկ սարքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter