
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին, այդ թվում՝ տնտեսական և, մասնավորապես, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել