HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշակ Հարությունյանն «Աստղիկ» ԲԿ-ում ծանոթացել է վիրավոր զինծառայողների բուժման ընթացքին

Ապրիլի 7-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը:

«Բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը զինվորի կյանքը փրկելու համար և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ տվել` հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter