
Արմեն Սարգսյանն ու Արա Աբրահամյանը զրուցել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել