HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավարը դարձել է դոլարային միլիարդատեր

Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոն դարձել է դոլարային միլիարդատեր։ Այդ մասին գրում է Forbes-ը։ Իր տարեկան վարկանիշային աղյուսակում պարբերականը Լիտվինենկոյի կարողությունը գնահատել է 1,5 միլիարդ դոլար։ Նրա կարողությունն էականորեն մեծացել է պարարտնայութեր արտադրող «ФосАгро» ընկերության բաժնետոմսերի աճի պատճառով, որտեղ Լիտվինենկոյի մասնաբաժինը կազմում է 20,98 %։ 

Վլադիմիր Լիտվինենկոն 1990-ական թվականների վերջին ղեկավարել է գիտական այն խորհուրդը, որտեղ Ռուսաստանի ապագա նախագահ Վլադիմիր Պուտինը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել։ 2000, 2004 և 2012 թվականներին Լիտվինենկոն գլխավորել է Սանկտ Պետերբուրգում Պուտինի նախընտրական շտաբի բաժիններից մեկը։

Այն մասին, որ Լիտվինենկոն մասնաբաժին ունի «ФосАгро» ընկերությունում, հայտնի է դարձել 2011 թվականին։ Թե երբ և ինչպես է Լիտվինենկոն ձեռք բերել ընկերության իր մասնաբաժինը, մինչ օրս հայտնի չէ։ Դեռ 2017 թվականին Լիտվինենկոն, Forbes-ի համաձայն, կարճ ժամանակով դարձել էր դոլարային միլիարդատեր։

Լուսանկարը՝ Дмитрий Азаров / «Коммерсантъ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter