HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Տավուշի մարզպետ կնշանակվի Հայկ Ղալումյանը

Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետի պաշտոնում։ Վերջինս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է։ Որոշման նախագիծն ընդգրկված է վաղվա՝ ապրիլի 8-ի կառավարության նիստի օրակարգում։ 

Հայկ Ղալումյանը ծնվել է 1974թ․ ապրիլի 10-ին Իջևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում: 1995-2001թթ աշխատել է «Իջևանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկում, 2002-2005թթ․ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝՝ որպես տնտեսագետ:

2005-2007թթ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ:

2007-2008թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ: 2008-2010թթ․ «Հայէկոնոմբանկ»-ի «Իջևան» մասնաճյուղում՝ որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ, իսկ 2010-2019թթ․՝ որպես կառավարիչ:

2019թ սեպտեմբերի 12-ին նշանակվել է Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից և ապրիլի 2-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով զբաղեցրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter