
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել
Ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․ Ռ․, ծնված 2005 թ․, Ա․ Թ․, ծնված 2005 թ․, Հ․ Գ․ ծնված 2006 թ․, Է․ Օ․ ծնված 2007 թ․, Գ․ Դ․, ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Նրանք հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Մեկնաբանել