HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միքայելյան» հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կլինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ լրատվական ծառայությունը։

75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի և ձախ գոտկային հատվածում առկա ճառագայթող բնույթի ցավերից, ոտքերի այտուցվածությունից, հևոցից և մարսողական խանգարումներից։

Խնդիրն ախտորոշելու նպատակով կատարվել է գործիքային հետազոտություններ՝ մասնավորապես Համակարգչային շերտագրում (KT)՝ կոնտրաստավորմամբ: Հիվանդի մոտ ախտորոշվել է 35.0-33.0 սմ տրամագծով, սոլիդ բնույթի գոյացություն՝ դեպի արգանդի ձախ հավելումներ ներաճով, որն ուներ հետորովայնամզային տեղակայում և սերտ հպման մեջ էր գտնվում հարակից օրգանների հետ՝ առաջացնելով հարերիկամային և հարենթաստամոքսային գեղձի ճարպաբջջանքի այտուց։

Պայմանավորված ուռուցքային կոմպրեսիայով՝ պացիենտն ուներ նաև ձախակողմյան հիդրոուրեթերոնեֆրոզ (երիկամի ավազանի և միզածորանի լայնացում)։

Նախքան վիրահատությունը կատարվել է ձախ միզածորանի ստենտավորում։ Առանց կապսուլայի ամբողջականության վնասման՝ լապարատոմիկ եղանակով իրականացվել է ուռուցքի բարեհաջող հեռացում։ Վիրահատությունն արվել է օնկոգինեկոլոգիական թիմի՝ ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի օնկոգինեկոլոգ, բ.գ.թ. Արսեն Ափոյանի, վիրաբույժ-օնկոգինեկոլոգ Վազգեն Մնացականյանի և կլինիկական օրդինատոր Անժելա Բոյաջյանի կողմից։

Հյուսվածքաբանական հետազոտությամբ ախտորոշվել է միկսոիդ լիպոսարկոմա։

Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter