HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու Ջրառատ գյուղում 15 և 17 տարեկան քույրերի թունավորման դեպքի հանգամանքները

Քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ 2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում:  

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)  2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ: 

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter