
Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի կանխատեսումը
ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, ապրիլի 10-12-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել