HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատուների

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարտը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական հարցերով փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, Հայ-ռուսական համալսարան պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Մասնակիցներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter