HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ալեհավաքների քրեական գործերով համայնքային բյուջե է մուտքագրվել 24 450 082 դրամ

«Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը վարձակալության հանձնելու, այնուհետև ենթավարձակալությամբ հեռահաղորդակցության կայաններ տեղադրելու համար բջջային կապի ընկերություններին հանձնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով համայնքներին պատճառված վնասի չափը կազմում է 422 373 615 դրամ»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Քննչական կոմիտեն (ՔԿ)։

«Համայնքների ղեկավարները չեն ցանկանում լուծել բջջային կապի օպերատորների հետ կնքված պայմանագրերը» մեր հրապարակման շրջանակում ՔԿ-ից ցանկանում էինք տեղեկանալ, թե իրավապահների հաշվարկած ընդհանուր վնասից անցնող մեկ տարվա ընթացքում որքան գումար է վերականգնվել համայնքային բյուջե։

ՔԿ-ն տեղեկացնում է, որ մինչ օրս համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 102 516 555 դրամը։ Վերականգնված գումարից համայնքային բյուջե մուտքագրվել է 24 450 082 դրամ, մնացածը պահվում է Քննչական կոմիտեի և դատախազության դեպոզիտ հաշիվներին մինչև քրեական գործերի քննության ավարտը։

ՔԿ-ի տեղեկացմամբ՝ ալեհավաքների վերաբերյալ հարուցվել է 58 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 7 քրեական գործ, 10 գործով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում է կայացվել, 46 քրեական գործ գտվում է նախաքննության փուլում։ 

Այսպիսով, ալեհավաքների գործերով հաշվարկված 422 373 615 դրամ վնասից անցնող մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել  24 450 082 դրամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter