HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:

Հանդիպման մասնակիցներն այսօր նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:

Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter