HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է  ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնոմ է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև, Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման ընթացքը, որոնք նպաստում են ՊԵԿ աշխատակիցների կարողությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter