HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարեն Ավագյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը առաջին չեմպիոնն ունեցավ։ 89 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ավագյանը իրեն հավասարը չունեցավ։ Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարզիկ՝ Անդրանիկ Կարապետյանը, դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Կարեն Ավագյանը պոկում վարժությունում իր գլխավերևում կարողացավ պահել 175 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 200 կգ՝ երկամարտի 375 կգ արդյունքով դառնալով աշխարհամասի չեմպիոն։

Երկամարտի 374 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ վրացի ծանրամարտիկ Ռևազ Դավիթաձեն։

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում կարողացավ բարձրացնել 170 կգ, իսկ հրում վարժությունում բավարարվեց 195 կգ-ով։ Երկամարտի 365 կգ արդյունքով, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը 2021-ին դարձավ բրոնզե մեդալակիր։

Վաղը՝ ապրիլի 9-ին, տղամարդկանց պայքարում Հայաստանից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշայիններ Հակոբ Մկրչտյանն (2019թ․ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն)  ու Դավիթ Հովհաննիսյանը, իսկ կանանց պայքարում՝ 81 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը։

Լուսանկարում՝ Կարեն Ավագյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter