HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա են եղել նաեւ մանկապարտեզի երեխաները

Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի ընտրողների հետ: Նախագահի այցը կաթվածահար է արել էջմիածնի պետական հաստատությունների աշխատանքային օրը: Բժիշկներին, ուսուցիչներին ու աշակերտներին, մանկապարտեզների դաստիարակներին, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողներին ու դասախոսական անձնակազմին ստիպել են, որպեսզի նրանք մասնակցեն նախընտրական հանդիպմանը: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հրապարակ են բերել նաեւ հարեւան գյուղերի բնակիչներին:

Ուսանողներից մեկն ասաց, որ իրեն ստիպելով են տարել հրապարակ, քանի որ ինքն այլ կուսակցության ընտրող է եւ չէր ցանկանա ներկա գտնվել ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումներին:

Իհարկե, սա լավ առիթ էր աշակերտների համար, որ դասից փախչեն, սակայն մինչեւ 18 տարեկանները օրենքով համարվում են երեխա եւ նրանց ներգրավումը քաղաքական գործընթացներին արգելվում է, մանավանդ, որ վերջիններս ընտրող չեն: Սակայն սա չի խանգարում իշխող կուսակցությանը, որ նույնիսկ մանկապարտեզի երեխաներին ներքաշեն քաղաքական խաղերի մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համամասնական ցուցակում ընդգրկված գեներալ Մանվել Գրիգորյանին, ինչպես նաեւ բնակչությանը կոչ է արել թիվ 19 ընտրատարածքում ընտրել Սեդրակ Սարոյանին (Գեներալ Սեյրան):

Լուսանկարը՝ president.am կայքէջի

Մեկնաբանություններ (2)

No Comment
NO COMMENT.... Կարող ա էս քոմենթն էլ ջնջեք...
orinac-erkir
agejadi gexapedh el zorob 12-rd dacarahih e tarel hraparag cerji joxoviH u agejad guxum el ahavor vijak e hima cax gexapedic vaxum en edexi debudady ceran caroian e gexapedi hed el qavor canig en;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter