HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին7,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter