HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ անդրադառնալով նաև ապրիլի 7-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը, դրա հետագա կայունացումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարություններին համապատասխան։ Մասնավորապես, առարկայական քննարկվել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ապահովումն ու սոցիալ-տնտեսական շարունակական զարգացումը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքը։ Ընդ որում, հաշվի են առնվել ս. թ. ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության/արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter