HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք է հաստատվել, 22 մարդ մահացել է

Ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ն` առողջացած, 3697-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ կատարվել է 4589 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք: Մահվան 22 դեպք է գրանցվել մեկ օրում, 1117 մարդ առողջացել է: Ընդհանուր առմամբ կատարվել է 894461 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16357 պացիենտ: Այսպիսով` երեկ կատարվել է 4589 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք: Ունենք 1117 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 944 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter