
Նախագահը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությանը՝ հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել