
Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հայաստանի տարածքում ապրիլի 9-ին, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ը, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: ԱԻՆ կանխատեսումներով՝ քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում ապրիլի 9-ի և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել