HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի

Զինվորական ծառայության տարիքային շեմը պայմանագրայինների համար կբարձրացվի մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում եւ ստացավ դրական եզրակացություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Կառավարությունն առաջարկել է սպայական եւ շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր: Ըստ այդմ՝ գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար՝ 50-ը 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Կառավությունն առաջարկել է համաչափորեն բարձրացնել նաեւ պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 եւ 58-ից 60 տարեկան:

Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանի՝ գործադրի ներկայացրած առաջարկների վերաբերյալ առարկություններ չունեն:

Պատգամավորը նշեց, որ կան քաղաքացիներ, որ անհամբեր սպասում են օրենքի ընդունմանը:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը շատ կարեւոր ու հրատապ է եւ պաշտպանության առումով լուրջ խնդիր է լուծում: Նա հորդորեց դրական եզրակացություն տալ օրինագծին:

Պատգամավորի հորդորն ընդունվեց, եւ օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Լուսանկարում՝ Գեւորգ Գորգիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter