HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը՝ ապրիլի 9-ին, հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը։ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ իրավիճակի հետագա կայունացմանն ապահովելու ողղությամբ, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը։ Պուտինն Էրդողանին տեղեկացրել է վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։ Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին:

Արցախյան հիմնախնդրից զատ՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցը, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավորությունը։ Կողմերը քննարկել են նաև Լիբիայում և Սիրիայում առկա իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Էրդողանի խնդրանքով Պուտինը ներկայացրել է նաև ներուկրաինական ճգնաժամի համատեքստում ռուսական կողմի մոտեցումները։

Լուսանկարը՝ ifenewsnetwork.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter