HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրաավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել գերիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի առնչությամբ:

«Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը:

Ադրբեջանական իշխանությունների կողմից հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների հարուցումը ի ցույց են դնում, որ այդ երկրում քաղաքակիրթ կոչերն ու հորդորները չեն հասկանում և այլևս կասկածից վեր է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի այդ երկրի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:

Այս ֆոնին Ադրբեջանի կողմից հայերի հետ խաղաղ գոյակցության թեզերն ուղղակի կեղծ շղարշ են, որոնցով փորձ է արվում թաքցնելու հայերի նկատմամբ ատելությամբ լցված ադրբեջանական հասարակության և այդ ատելությունն իր գործողություններով օրեցօր սնուցող իշխանությունների իրական նպատակներն ու ծրագրերը»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter