HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. Իտալիայի վարչապետը Էրդողանին «բռնապետ» է անվանել

Թուրքիայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Այդ մասին նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում։

«Փոխնախարար Ֆարուք Քայմաքջըն իտալացի դեսպանին հայտարարել է, որ մենք վճռականորեն քննադատում ենք պաշտոնի նշանակված Իտալիայի վարչապետի խոսքերը մեր նախագահի ուղղությամբ, որն ընտրվել է համաժողովրդական ընտրությունների արդյունքում և Եվրոպայում ունեցել ամենամեծ աջակցությունը»,- նշվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ «կոպիտ հայտարարությունները» չեն համապատասխանում Թուրքիայի և Իտալիայի բարեկամական և դաշնակցային հարաբերություններին։

Ավելի վաղ, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել էր, որ համաձայն չէ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ Էրդողանի «անհարիր» վերաբերմունքի հետ։ «Ես շատ ցավում էի այն նվաստացման համար, որը ստիպված էր զգալ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը»,- նշել էր Դրագին։

Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ «այդպիսի բռնապետերի հետ, եկեք նրանց հենց այդպես անվանենք, ինչպես նրանք կան, որոնց հետ պետք է համագործակցել, դուք պետք է բաց լինեք, որպեսզի հաստատեք դիրքորոշումը, սակայն պետք է պատրաստ լինել նաև համագործակցության՝ սեփական երկրի շահերից ելնելով»։

Այսպես էր Դրագին մեկնաբանել Անկարայում Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ստեղծված արարողակարգային այն սկանդալը, երբ բանակցությունների մասնակիցների համար դրված է եղել միայն երկու աթոռ, որոնք զբաղեցրել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նստել է բազմոցին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց։ Խնդիրն այն է, որ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարներն ունեն հավասար, իսկ ԱԳՆ ղեկավարն՝ ավելի ցածր դիրք։

Լուսանկարը՝ File photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter