HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԴԾ-ն խուզարկել է ռուս հետաքննող լրագրող Ռոման Անինի բնակարանը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Важные истории-ի գլխավոր խմբագիր և Новая газета-ի նախկին լրագրող Ռոման Անինի բնակարանը։ Այդ մասին նշվում է Важные истории-ի տելեգրամյան ալիքում։ Լուրը հաստատել է նաև Անինի փաստաբան Վասիլի Գրիշուկը։

Փաստաբանը նշել է, որ Անինի բնակարանում իրականացվում են քննչական գործողություններ։ Վերջինիս տվյալներով՝ խուզարկությունը կապված է մասնավոր կյանքի անձեռնամխելիության խախտման հետ, որն իրականացվել է անձի կողմից՝ իր ծառայողական դիրքն օգտագործելով (ՌԴ ՔՕ հոդված 137, մաս 2)։

Այս քրեական գործը հարուցվել էր դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 20-ին և վերսկսվել 2021 թվականի մարտի 24-ին։ Խուզարկության օրդերը ապրիլի 7-ին տվել է Մոսկվայի Բասմանի դատարանը։ Քննչական գործողություններից հետո, Մոսկվայի ժամանակով 00:03-ին, ավարտվել է խուզարկությունը, որից հետո Անինին ուղեկցել են Քննչական կոմիտե հարցաքննության։ Հետաքննող լրագրող Ռոման Անինի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել OCCRP-ն (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը)։

Գործը կապված է 2016 թվականին «Новая газета»-ում հրապարակված ««Արքայադուստր Օլգայի» գաղտնիքը։ Ինչպես է «Роснефть»-ի ղեկավար Իգոր Սեչինը կապված աշխարհի ամենաշքեղ զբոսանավերից մեկի հետ» հոդվածի հետ։ Այն ժամանակ Սեչինը դատի էր տվել «Новая газета»-ի խմբագիր Դմիտրի Մուրադովին և Ռոման Անինին։ Դատարանի որոշմամբ հոդվածը լրացվել էր հերքման տեքստով։ 

2020 թվականի դեկտեմբերին անհայտ անձինք փորձել էին կոտրել ռուս գործարար Կիրիլ Շամալովի մասին հետաքննությունն իրականացրած լրագրողների սոցիալական էջերը։ Հետաքննությունը հրապարակվել էր դարձյալ Важные истории-ում։

Այս տարվա մարտին «Роснефть»-ը դատի է տվել Важные истории-ին՝ իտալական Pirelli ընկերության հետ գործարքի հետաքննության համար։ Ավելի ուշ դատական հայց էր ներկայացրել նաև հրապարակման հերոսուհիներից մեկը։

Լուսանկարը՝ jrnlst.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter