HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Նիկոյանն ընդունել է ԵԽԽՎ Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Բարոնուհի Էմմա Նիքոլսոնի (Միացյալ Թագավորություն) ղեկավարությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու իր հրավերն ընդունելու, ինչպես նաեւ ԵԽԽՎ եւ ՀՀ ԱԺ համագործակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, որոնց ակտիվ աշխատանքը Ս. Նիկոյանը բարձր գնահատեց:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տարվում են ԱԺ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով եւ միջազգային չափանիշներին համահունչ անցկացնելու համար: Այս առումով նա կարեւորեց այն դրական մթնոլորտը, որ այսօր ձեւավորվել է երկրի ներքաղաքական  դաշտում: ԱԺ նախագահի խոսքով` մեծ ջանքեր պահանջվեցին ներքաղաքական իրադրությունը կարգավորելու  եւ բարենպաստ, հանդուրժողական մթնոլորտ ձեւավորելու համար: Պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ «Ընտրական օրենսգրքի» կատարելագործումը, որտեղ հաշվի են առնվել շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումները, այդ թվում` միջազգային կառույցների: «Մեր խնդիրն է, որ իրոք անցկացվեն ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, եւ որ դրանց արդյունքները հենց այդպես գնահատեն Հայաստանի ու միջազգային հանրությունը»,- նշեց ԱԺ նախագահը:

Բարոնուհու եւ դիտորդական առաքելության պատվիրակության անդամ Պյոտր Վախի(Լեհաստան) խնդրանքով, Ս. Նիկոյանը ներկայացրեց ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային աշխատանքային խմբի կառուցվածքն ու գործառույթները: Այս նախաձեռնությունը  Էմմա Նիքոլսոնը գնահատեց որպես շատ հետաքրքրական եւ լավ գաղափար: Նա նաեւ նշեց այն նկատելի դրական աշխատանքը, որ տարվում է ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ, կարեւորեց դիտորդական առաքելությունների դերը դրանց ժողովրդավարական բնույթն ապահովելու գործում: Բարոնուհին հավաստիացրեց,  որ միջազգային դիտորդական առաքելությունները Հայաստանում ներկայացված կլինեն մեծ թիմով:

Նախընտրական գործընթացների, ընտրությունների կազմակերպման առնչությամբ իրենց մոտեցումերը ներկայացրեցին նաեւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ): Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

GAREGIN
VAX@ KAREN DEMIRCHYANI 80 AMYAKNN E,,,CANKALI KLINI VOREVE HODVAC DREL AJD KAPAKCUTYAMB Մեկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter