HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շառլ Միշելը մեկնաբանել է Անկարայում տեղի ունեցած դիվանագիտական սկանդալը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շոկային է անվանել Անկարայում բանակցությունների ժամանակ աթոռների հետ կապված դիվանագիտական սկանդալը, որից հետո նա «գիշերները վատ է քնում»։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

«Ես խորապես ցավում եմ այդ պատահարի համար։ Եթե հնարավոր լիներ, ես հետ կվերադառնայի և կուղղեի դա։ Դա շոկային պատահար էր»,- նշել է Միշելը՝ Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում։

Եվրոպական խորհրդի ղեկավարը խոստովանել է, որ այդ պահից սկսած գիշերներն ինքը վատ է քնում, որովհետև այդ տեսարանները հայտնվում են նրան։ «Ես վախենում էի, որ եթե ինչ-որ ձևով արձագանքեմ, ապա առավել լուրջ պատահար կհրահրեի»,- նշել է Շառլ Միշելը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ կայացել էր նախորդ երեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին։ Համացանցում հրապարակված կադրերից պարզ էր դարձել, որ կազմակերպիչները միայն երկու աթոռ էին դրել բանակցությունների մասնակիցների համար։ Դրանցից մեկն զբաղեցրել էր Շառլ Միշելը, իսկ մյուսը՝ Էրդողանը։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ստիպված էր նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից ավելի ցածր դիրք ունի։

Ավելի վաղ, եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում Իտալիայի վարչապետը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, քննադատել էին Անկարայում տեղի ունեցած դիվանագիտական սկանդալը։ Քննադատությունների թիրախ էր դարձել նաև Շառլ Միշելը, որը, Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների կարծիքով, պետք է զբաղվեր ֆոն դեր Լյայենի նկակտմամբ պատշաճ վերաբերմունքի հարցով։ 

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, պատահարի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Ավելի ուշ, Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանին կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։

Լուսանկարը՝ Dario Pignatelli / dpa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter